Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

«Ովքեր սեղանի շուրջ չեն, հայտնվում են ճաշացանկում»

«Ովքեր սեղանի շուրջ չեն, հայտնվում են ճաշացանկում»
08.01.2026 | 12:29

Թուրքիայի նախագահ Էրդողան․

«Արևմտյան աշխարհը աստիճանաբար, մեկը մյուսի հետևից, կորցնում է բոլոր այն փաստարկները, որոնք տարիներ շարունակ օգտագործել է այլ երկրներին սպառնալու համար։

Մենք այժմ գտնվում ենք աշխարհի վերաբաժանման համար մղվող անողոք պայքարի հենց կիզակետում, որտեղ նրանք, ովքեր սեղանի շուրջ չեն, հայտնվում են ճաշացանկում»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ